Գիտնականները լսել են հյուսիսային փայլատակության ձայնը։ Ֆինն հետազոտողները կենտրոնացել են բեւեռային փայլատակումն ուսումնասիրելու վրա, որից հետո եկել են այն եզրակացության, որ այն ոչ միայն լուսային էֆեկտներ է արձակում, այլ նաեւ իրեն բնորոշ ձայնային տատանումներ ունի, որոնք հնարավոր է գրանցել հատուկ սարքերի միջոցով, փոխանցում է Informing–ը։
Աալտոյի համալսարանի մի խումվ գիտնականներ 17 տարի ուսումնասիրել են բնության այդ երեւույթը։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ ձայնի աղբյուրը ինվերսիոն է՝ երկրի մակարդակից 70-80 մ բարձրության վրա։ Դա ավելի ցածր է, քան ինքը՝ փայլատակումը, որը ծագում է 80-300 կմ բարձրության վրա։




























