«Երիտասարդ» Երկրի վրա կենդանի օրգանիզմների առաջացման պայմանները լաբորատորիայում վերստեղծելու՝ գիտնականների փորձերը հաջողությամբ են պսակվել։ Nature Chemistry պարբերականի հաղորդագրությամբ, Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են կյանքի ստեղծման համար պակասող տարրը։ Պարզվում է, որ այդ տարրը խտացուցիչն է, հայտնում է Discover24-ը։

Եթե առաջնորդվենք նրանով, որ կյանքը ծնվել է ոչ թե օվկիանոսում, այլ հրաբխային անցքերի կողքին կամ էլ ծովի ափին՝ չորացող ջրափոսերում, ապա ամեն ինչ իր տեղում կհայտնվի։ Նման ջրափոսերը իրենցից ներկայացնում էին «ապուրի» պես մի բան, որը կարող էր հարմար միջավայր ծառայել կենդանի բջիջների զարգացման համար։

Առաջ գիտնականներին չէր հաջողվում վերստեղծել կյանքի առաջացման պայմանները, որովհետեւ ԴՆԹ մոլեկուլները ինքնուրույն չէին վերարտադրվում։ Նուկլեոտիդներ ու ԴՆԹ երկակի զսպանակներ պարունակող հեղուկի մեջ խտացուցիչ հավելելով՝ գիտնականները անհրաժեշտ արդյունքների են հասել։ ԴՆԹ մոլեկուլների շղթաները դադարել են իրար հետ միակցվել ու սկսել են օղակներ կազմել։

Փորձի արդյունքները վկայում են այն մասին, որ մոլորակի վրա կյանքի ստեղծման վայր կարող էր ծառայել բնական խտացուցիչ պարունակող հեղուկ միջավայրը։ Փորձից եւս մեկ հետեւություն կարելի է անել՝ նույն ձեւով կյանք կարող էր ծնվել նաեւ մյուս մոլորակների վրա։