ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարի էլեկտրոնային փոստի վրա հարձակումը: Նամակագրությունը հրապարակվել էր WikiLeaks-ում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Պոդեստան լրագրողներին ասել է, որ ՀԴԲ-ի գործողությունները Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակագրության հափշտակման հետ կապված ավելի ընդարձակ հետաքննության մաս են կազմում:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա՝ հօգուտ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի, որը հիացմունք է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: