Mitsui Sumitomo բանկի բաժանմունքներից մեկի ղեկավարի տեղակալին ձերբակալել են՝ արժութային պահուստների համակարգից 1.9 մլն դոլար գողանալու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:
Հետաքննությունը պարզել է, որ բանկի բարձրաստիճան աշխատակիցը կարողացել է անցյալ տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում 1.9 մլն դոլար է յուրացնել: Ձերբակալվածն ընդունել է մեղքը: Հետաքննությունը շարունակվում է:
Նա հայտնել է նաեւ, որ գումարը ծախսել է «երեխաների կրթության եւ սիրած կնոջ համար»:
Հաղորդվում է, որ 2007 թվականին էլ ճապոնական բանկերից մեկը նույն կերպ շուրջ 11 մլն դոլար է կորցրել:




























