Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցեր սկսելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կոչը վկայում է, որ նման ակցիաների հետեւում այլ երկրների գործադիր իշխանություններն են կանգնած։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Հիմա պարզ է դառնում, թե ով է կանգնած այսպես կոչված հասարակական կազմակերպությունների եւ շարժումների հետեւում, որոնք տարբեր առիթներով դուրս են գալիս Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ ցույցի։ Նրանց հետեւում կանգնած է գործադիր իշխանությունը ի դեմս բորիս ջոնսոնների»,– ասել է նա։




























