Չինաստանն ու Արեւմտյան աշխարհի միջեւ կապեր գոյություն են ունեցել Չինաստանի հայտնաբերող համարվող ճանապարհորդ Մարկո Պոլոյի առաջին այցելությունից (13-րդ դարում) հազար հինգ հարյուր տարի առաջ, վստահեցնում է նոր հնագիտական հետազոտությունը, փոխանցում է BBC–ն։

Հնագետները նման եզրակացության են հանգել Սիան քաղաքում հայտնաբերված՝ Չինաստանի կայսր Ցին Շիխուանդիի գերեզմանի ուսումնասիրությունից հետո։ Գիտնականները կարծում են, որ հույն վարպետները դեռ Ք․ ա 3-րդ դարում կարող էին օգնել չինացի քանդակագործերին։ «Հիմա մենք ունենք վկայություններ, որ Առաջին կայսրի՝ Ցին Շիխուանդիի ժամանակաշրջանի Չինաստանի ու Արեւմուտքի միջեւ շփումներ եղել են դեռ մինչեւ Մեծ Մետաքսե ճանապարհի բացումը, այսինքն շատ ավելի վաղուցվանից, քան մենք էին առաջ կարծում»,- պարզաբանել է չինացի հնագետ Լի Սյուչժանը;

Գիտնականի խոսքով, Սիանում «Տերակոտե բանակի» զինվորների հանրահայտ արձանները չինացի վարպետները կարող էին ստեղծել արտաքին ազդեցության ներքո, քանի որ մինչ այդ ժամանակ Չինաստանում առհասարակ մարդկանց՝ բնական մեծության արձաններ չէին ստեղծվում։ Պրոֆեսոր Լուկաս Նիկելը՝ Վիեննայի համալսարանից, ասում է, որ այդ հիպոթեզն են հաստատում նաեւ կայսրի գերեզմանոցում հայտնաբերված արձանները։