Տոկիոյի արեւմուտքում եւ հյուսիս-արեւմուտքում ավելի քան 350 հազար տուն առանց էլեկտրականության են մնացել: Ինչպես հայտնում է Tokyo Electric Power (TEPCO) օպերատոր ընկերությունը, մասնագետները պարզում են Ճապոնիայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի նման զանգվածային անջատման պատճառները: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ճապոնիայի NHK հեռուստաալիքի տեղեկություններով՝ տեղի ունեցածի հետեւանքով առանց լույսի մնացած շրջանների փողոցներում չեն աշխատում լուսացույցները, իսկ երթեւեկությունը ոստիկաններն են կարգավորում: Երկաթուղային որոշ գծերում գնացքները կանգնել են: Առանց էլեկտրականության են մնացել Տոկիոյի կենտրոնի որոշ շենքեր: Տուժել է նաեւ մետրոյի երկու կայանների աշխատանքը: ТЕРСО-ն աշխատում է էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ: