Երեւանում նախանշված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կանոնադրական մարմինների նիստերը կայանալու են հոկտեմբերի 14-ին, ԱԳ նախարարության շենքում:

ԱԳ նախարարների Խորհրդի, պաշտպանության նախարարների Խորհրդի եւ անվտանգության քարտուղարների Խորհրդի նիստերը կմեկնարկեն նեղ կազմով, այնուհետեւ՝ պատվիրակությունների մակարդակով:

Նիստերի արդյունքներով մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: