Նիդեռլանդների կառավարությունն օրինագիծ է նախապատրաստում, որը նախատեսում է օրինականացնել ինքնակամ կյանքից հեռանալ ցանկացողներին աջակցությունն այդ դեպքում, երբ անձը կարծում է, որ «իր կյանքն ավարտված է», սակայն կարեւոր չէ, որ նա մահացու հիվանդ լինել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

2002 թվականին Նիդեռլանդները դարձավ առաջին պետությունը, որն օրինականացրեց էֆթանազիան, բայց միայն այն հիվանդների համար, որոնք անտանելի ցավեր են զգում եւ բուժման հույս չունեն:

Խորհրդարանին ուղղված համատեղ նամակում արդարադատության եւ առողջապահության նախարարները գրել են, որ թեեւ նոր օրինագծի մանրամասները դեռեւս մշակման կարիք ունեն, մարդիկ, որոնք «հանգել են մտածված եզրահանգման, որ իրենց կյանքն ավարտված է, պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ կերպով վերջ դնել այդ կյանքին»:

Էֆթանազիայի հանդեպ քաղաքականությունը մեծ աջակցություն է վայելում հոլանդական հանրության շրջանում, եւ բժիշկների օգնությամբ կյանքին վերջ տվողների թիվը տարեցտարի կտրուկ աճում է: 2015 թվականին Նիդեռլանդներում էֆթանազիայի 5516 դեպք է գրանցվել, ինչը կազմում է երկրում մահացությունների ընդհանուր թվի 3.9%-ը: