ԱՄՆ-ի փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնն Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Նիկոլ» արեւադարձային փոթորկին վտանգավոր՝ չորրորդ աստիճան է տվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ներկայում այն գտնվում է Բերմուդյան կղզիներից 290 կմ դեպի հարավ-արեւմուտք: Քամու արագությունը հասնում է 210 կմ/ժ-ի:

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը կուղղվի դեպի հյուսիս-արեւելք եւ ավելի կուժղանա: Սպասվում է, որ այն կանցնի Բերմուդյան կղզիների վրայով: