Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննության ժամկետը, նրա խնդրանքով, հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 14-ը: Այս մասին գրում է Reuters-ը:

Ասանժն Էկվադորի դեսպանի միջոցով համապատասխան հայց է ուղարկել, որում հարցաքննության ժամկետի հետաձգումը բացատրել է իր պաշտպանության եւ ինքնապաշտպանության երաշխիքների հետ կապված պատճառներով:

Նշենք, որ Ասանժին պետք է հարցաքննեին շվեդ դատախազները՝ կապված բռնաբարության մեղադրանքների հետ: