Հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացնում Կոլումբիայի քաղաքներում՝ պահանջելով երկրի իշխանությունների եւ FARC աջ արմատական ապստամբական խմբավորման միջեւ կնքված խաղաղ համաձայնագրի իրագործում: Երկրի մայրաքաղաք Բոգոտայում զոհված ապստամբների հարազատներին սպիտակ ծաղիկներ են բաժանել, որը խաղաղություն է խորհրդանշում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Կոնգրեսի շենքի դիմաց է հավաքվել ուսանողների, ֆերմերների եւ երկրի բնիկների բազմահազարանոց բազմություն, որոնք աջակցում են արմատականների հետ խաղաղ համաձայնագրին:

Կոլումբիայի իշխանությունները FARC-ի հետ խաղաղ համաձայնություն են ձեռք բերել մի քանի տարվա լարված բանակցություններից հետո, սակայն ստորագրված համաձայնագիրը մերժվել է համաժողովրդական հանրաքվեում, որին մասնակցած քվեարկեղների մեծ մասը չի աջակցել զինադադարի պայմաններին:

Ավելի վաղ FARC-ի առաջնորդ Տիմոլեոն Խիմենեսը (հայտնի է նաեւ Տիմոշենկո անունով) հայտարարել էր, թե համոզված է, որ զինադադարը, միեւնույն է, արագ կկնքվի: