Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեսթայի Тwitter-ի էջը կոտրել են: Այս մասին լուրը լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է նախկին պետքարտուղարի շտաբի ներկայացուցիչ Նիք Մերիլը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հաստատում ենք, որ Ջոն Պոդեստայի էջը կոտրել են, ինչը եւ պարզաբանում է այդ հաղորդագրությունը»,- ասել է նա:

Խոսքը Պոդեստայի էջում հայտնված գրառման մասին է. «Ես փոխել եմ թիմս: Քվեարկեք Թրամփի օգտին»: Բայց հետո գրառումն անմիջապես ջնջվել է: