Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 19-ին կքննի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացրած՝ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին օրենքի՝ երկրի սահմանադրությանը համապատասխանելու գործը։ Այս մասին ասված է Սահմանադրական դատարանի նիստի օրակարգում։
«Վ. Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին օրենքը Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցով Ուկրաինայի նախագահի՝ սահմանադրական ներկայացմամբ գործի քննման մեկնարկը»,– ասված է Դատարանի՝ հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում։



























