Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էյրոն քննարկել են իրավիճակը Սիրիայում։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ էյրոն վստահեցրել է, որ Փարիզը հակված է Մոսկվայի հետ համագործակցության ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային օրակարգի առանցքային հարցերում։

Լավրովը ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցին, որում նախագահը հաստատել էր Ֆրանսիայի հետ համագործակցության գիծը։ Նախարարները նաեւ քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ «Համալիր միջոցառումների» իրականացումը։