«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններն ազատել են Նիգերիայի Չիբոկ քաղաքում 2014–ին առեւանգված 250 դպրոցական աղջիկներից 21-ին։ Այս մասին հայտնում է BBC–ն՝ վկայակոչելով Նիգերիայի կառավարության ներկայացուցչին։
Որոշ տեղեկություններով՝ ազատված աղջիկները Մայդուգուրի քաղաքում հատուկ ծառայությունների հսկողության տակ են գտնվում։ Նրանց ազատելու հանգամանքները պարզ չեն։ Երկրի իշխանությունները դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չեն արել այս կապակցությամբ։




























