Կրեմլը կոչ է արել ճշգրտումների սպասել, թե ինչու է Մեծ Բրիտանիան առաջարկում վերադառնալ Սիրիայի հակամարտության կարգավորման ռազմական մեթոդներին: Եթե դա Սիրիայի «օրինական իշխանության դեմ պայքարի» ջանքեր են, ապա բարձր գնահատականի արժանի չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Պեսկովն այսպես է պատասխանել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի առաջարկին՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ռազմական մեթոդների կիրառմանը վերադառնալու մասին:

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը քննարկելու անհրաժեշտության մասին: Ըստ որում՝ նախարարն ընդգծել էր, որ դա անհրաժեշտ անել ԱՄՆ-ի մասնակցությամբ: