Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ–ն՝ վկայակոչելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։
Բելառուսի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որտեղ կներկայացնի ՀԱՊԿ–ում իր երկրի նախագահության օրոք առաջնային ուղղություններում Բելառուսի դիրքորոշումը։
Նիստում պլանավորվում է քննարկել միջազգային իրավիճակն ու հավաքական անվտանգության արդիական հարցերը, ահաբեկչության հակազդեցության քայլերը եւ այլ հարցեր։ Նստաշրջանի ավարտին կստորագրվի ավելի քան 20 փաստաթուղթ։




























