Աշխարհահռչակ հոլիվուդյան աստղ Ժան Կլոդ Վան Դամի սիրտը «դավաճանել է» նրան` նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ: Բժիշկների գնահատմամբ` դերասանը սրտի նոպա է ունեցել:

Հաղորդվում է, որ Վան Դամը, ով հոկտեմբերի 18-ին դարձել է 50 տարեկան, ներկայումս իրեն նորմալ է զգում: Նա գտնվում է Բելգիայի իր տանը, որտեղ վերականգնում է ուժերը: Դեռ հայտնի չէ, թե տեղի ունեցածն ինչպես կազդի ֆիլմի նկարահանումների գրաֆիկի վրա:

Հիշեցնենք, որ վերջերս Վան Դամը հայտարարել էր, որ պատրաստվում է ամուսնանալ երիտասարդ ուկրաինուհու հետ: Թե ինչպես կազդի դերասանի սրտի տկարությունը նրա սրտային գործերի վրա, կերեւա առաջիկայում: