«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը ներկա կգտնվի պաշպանի՝ քննիչի անգործության դեմ բողոքի քննությանը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը, որպեսզի Թաթուլ Թամրազյանի ներկա գտնվի բողոքի քննությանը:
Նշենք, որ Թաթուլ Թամրազյանին ապօրինի անազատության մեջ պահելու կապակցությամբ քրեական գործ չհարուցելու քննիչի անգործության դեմ բողոքի քննությունը հետաձգվել է, այն տեղի կունենա նոյեբերի 10-ին:Պաշտպանը պնդում է, որ հունիսի 27-ից մինչեւ օգոստոսի 6-ը իր պաշտպանյալը եղել է ապօրինի անազատության մեջ:
26-ամյա Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են:




























