ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր հրամանագրով պաշտոնից ազատել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.

Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»: