Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը 23-ամյա տղամարդու է ձերբակալել, որին կասկածում են երկրի խորհրդարանի տարածքում բռնաբարության մեջ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mirror-ը:

Պարբերականի տվյալներով՝ տղամարդը պատգամավոր չէ: Հետաքննության վարկածի համաձայն՝ նա ընկերնեի հետ Լորդերի պալատի շենքի հարեւանությամբ ալկոհոլային խմիչք է օգտագործել, որտեղ էլ տեղի է ունեցել հարձակումը:

Իրավապահները ստացված տեղեկությունների փաստով ստուգումներ են անցկացնում:

Համայնքների պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությանը հայտնի են խորհրդարանի տարածքում կատարվածի մասին: Գործի հետաքննության շրջանակում խորհրդարանն ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ: