ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում, Թալինի տարածաշրջանի լեռնային գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր եւ Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դժվարանցանելի են Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-30 կմ-ը, Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Սեւան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:




























