Երեքշաբթի առավոտյան ժամը 10-ից Հալեպի շրջանում դադարեցվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի եւ Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Ավիահարվածների վաղաժամկետ դադարեցումն անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ին «հումանիտար դադար» հաստատելու համար: Դա թույլ կտա երաշխավորել վեց միջանցքով խաղաղ բնակիչների ելքի անվտանգությունը եւ պատրաստվել Հալեպի արեւելյան հատվածից հիվանդների եւ վիրավորների տարհանմանը»,- ասել է նա:

Պաշտպանության նախարարը նաեւ հայտարարել է, որ բոլորը, ովքեր շահագրգռված են Հալեպում իրավիճակի կայունացմամբ, պետք է իրական քայլեր կատարեն, այլ ոչ թե «շարունակեն քաղաքական դեմագոգիայով զբաղվել»: