SAS Group-ը շարունակում է ընդլայնել SAS սուպերմարկետներում ապրանքների տեսականին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին SAS Group-ից, Քաջազնունի 20/1 հասցեում գտնվող SAS սուպերմարկետում մեծացվել է ծովամթերքի բաժինը, ու այժմ այստեղ ներկայացված է ծովամթերքի ամենաթարմ և ամենալայն տեսականին:
Տեսականին բերվում է խանութ յուրաքանչյուր առավոտ: Քաջազնունի 20/1-ում գործող SAS-ում ծովամթերքի սիրահարներին առաջարկվում է մանր ծովախեցգետին, սաղմոն, դորադո, ութոտնուկ, կամբալա, սիբաս, ոստրե, սաղմոնի ֆիլե, օձաձուկ:
Քաջազնունի 20/1-ում գործող SAS-ում մեծացվել է նաեւ հացաբուլկեղենի տեսականին: Հաճախորդները կարող են գնել տեղում թխվող թոնրի լավաշ, վրացական շոթապուրի եւ հացաբուլկեղենի այլ տեսականի:

.jpg)
.jpg)






































