Ադրբեջանում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ամուսինը սպանել է սեփական կնոջը:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ բռնության հետքերով Զագատալսկի շրջանային հիվանդանոցի դիահերձարան են բերել 1964 թվականին ծնված Կաինատ Չոբանովայի մարմինը:
Օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Չոբանովային մահացու ծեծի է ենթարկել հարբած ամուսինը՝ 1970 թվականին ծնված Զ.Չոբանովը: Նա ձերբակալված է:
Ընտանիքում 5 երեխա կա: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:




























