Ընտրական օրենսգրքի քվեարկությունից անմիջապես հետո պատգամավորները սկսեցին աղմուկով լքել նիստերի դահլիճը:
«Պարոնայք պատգամավորներ, ովքեր լքում են դահլիճը, թող դա անեն անաղմուկ ու արագ: Մենք Ազգային ժողովում ենք, ոչ թե մանկապարտեզում»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ քվեարկությունից հետո դահլիճը լքեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 19-ին 104 կողմ, դեմ 4, 1 ձեռնպահ ձայներով ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ: Երկրորդ ընթերցումը կլինի այսօր:




























