Ռուսաստանում Նովոուրալսկի քոլեջի 2 ուսանողի կասկածում են աշակերտուհու բռնաբարության մեջ։ Երիտասարդները պնդում են, որ ամեն բան տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, սակայն աղջկա մայրը ոստիկանություն հաղորդում է տվել եւ պահանջում է պատժել տղաներին, որոնք ժամադրությունն շատ ավելի ազատ են պատկերացնում։

«Ակտուալնոե» կայքը հայտնում է, որ տղաները աղջկա հետ սոցիալական ցանցերում նամակագրություն էին ունեցել եւ առաջարկել էին հանդիպել։ Զբոսայգում զբոսանքի ժամանակ նրանք ծանակել են աշակերտուհուն։

«Տանը նա ամեն բա պատմել էր մորը։ Վերջինս դիմել էր ոստիկանություն։ Չարագործներին հաջողվել է ձերբակալել»,– հայտնել են ոստիկանությունից։