Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական պոտենցիալը անվտանգության խնդիրը չի լուծում:

Մեկնաբանելով Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մեծացումը եւ ռազմական հռետորաբանությունը՝ Արման Նավասարդյանը նշեց, որ դրա մեջ ոչ մի նոր բան չկա: «Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է: Այդ երկրի նախագահը հայտարարել է, որ փոխզիջման չի գնա: Պահանջում է տարածքների վերադարձ եւ վրադիր՝  Ղարաբաղը: Այո՛, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինության պարիտետ կա: Բայց ինչ-որ բան տեսադաշտից դուրս է մնում»,- նշեց քաղաքագետը:

Նավասարդյանն ընդգծեց, որ  ռազմավարական սպառազինության կիրառումը գլոբալ հետեւանքներով է հղի: «Հայաստանը եւ Ադրբեջանը նման են սպասքի կրպակում երկու փղերի: Մենք կարող ենք Բաքուն ոչնչացնել, բայց նրանք եւս կարող են Երեւանի հետ նույն բանն անել: Անհրաժեշտ է դա թույլ չտալ: Ես մեր անվտանգությունը ռազմական պոտենցիալի հետ չեմ կապում: Դա լուծում չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար»,- նախազգուշացրեց Արման նավասարդյանը: