«Հայկական վերածնունդը» նոյեմբերին Քաղաքական դպրոց կհիմնի:

Այս առնչությամբ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Կարեւովորելով  կուսակցական կառույցների շարունակական արդիականացումը, ելնելով նոր ընտրական տեխնոլոգիաները կուսակցական կառույցներին ներկայացնելու անհրաժեշտությունից՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունում միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, ինչը կամփոփվի սույն թվականի նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ, որը հնարավորություն կտա ինչպես ՀՎԿ, այնպես էլ հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել ժամանակակից  քաղաքագիտական գիտելիքներ:

Մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը վերապատրաստման ծրագրեր է սկսել «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ԱՄՆ «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) ու ԱՄՆ «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը նմանատիպ վերապատրաստման դասընթացներ է իրականացնվում նաեւ եվրոպական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել կուսակցության ներկայացուցիչների գիտելիքները ժամանակակից քաղաքական զարգացումների, ընտրական գործընթացների արդյունավետ պլանավորման եւ կազմակերպման, երիտասարդների, կանանց եւ սոցիալական տարբեր խմբերի  քաղաքական մասնակցության բարձրացման եւ կուսակցական քաղաքականության ու զարգացման  հարցերի վերաբերյալ»: