Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարությունում հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս գարեգին Բ-ին եւ նրա հետ քննարկել եկեղեցի-պետություն հարաբերությունները:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար եւ նշել, որ մեծապես կարեւորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը: 

Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների եւ հաջողությունների ամրագրման:

Այնուհետեւ վարչապետ Կարապետյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու այլ խնդիրների: