Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքը լրագրության մասին գիրք կգրի։ Լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ եկեղեցու կապերի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան հայտնել է, որ Համայն Ռուսո պատրիարք գիրքը լույս կտեսնի հոկտեմբերին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Պատրաստվում է Սրբագույն պատրիարքի գիրքը։ Սա այն ամենն է, ինչ պատրիարքն ասել է լրատվամիջոցների մասին։ Գիրքն հիմա տպարանում է, իսկ մի քանի օրից այն կնվիրեն «Հավատ եւ խոսք» փառատոնի մասնակիցներին»,– ասել է Լեգոյդան։

Նա նշել է, որ դա ելույթների եւ հարցազրույցների ժողովածու է այն մասով, որը վերաբերում են մեդիայի աշխարհին։