Սոցիալական ցանցերում տարածում է ստանում տեսանյութը, որի հերոս պարող չինացի տղային օգտատերերն արդեն կնքել են «փոքրիկ Կիմ Չեն Ըն» անունով։ Տեսանյութը հրապարակվել է Daily Mail–ի թվիթերյան էջում։

Տեսանյութում տղան ձեռքերն է թափահարում եւ կոնքով շարժումներ է անում ժողովրդական երգի հնչյունների տակ։ Twitter–ի օգտատերերը նշում են, որ հոլովակի հերոսը մի քանի անգամ կրկնել է հյուսիսկորեացի առաջնորդի ժեստերը։

Բացի այդ, նրանք տղային խորհուրդ են տվել դիետա պահել։