ԵՏՀ խորհուրդը հաստատել է տասնմեկ առաջնային եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմաներ (ԵՏՊ)։

ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դրանք ներառում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տիեզերքը, բժշկությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆոտոնիկան, բնական պաշարների արդյունահանումը, բնապահպանությունը, գյուղատնտեսությունը ու արդյունաբերական տեխնոլոգիաները։

ԵՏՊ հիմնական նպատակը նորարական արդյունաբերության ստեղծումն է։

Եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմաների մասնակիցների համատեղ գործունեությունն ուղղված է լինելու գիտա- կիրառական հետազոտությունների անցկացմանը, նորարական ու կոոպերատիվ նախագծերի իրականացմանը, համատեղ մշակումների կազմակերպմանը, նորարարական տեխնոլոգիաների ստեղծումը ու դրանց ներդրումը արդյունաբերական արտադրության մեջ։ Այդ ամենը նպաստելու է Միության անդամ պետությունների արդյունաբերական համալիրների նորարարական տրանսֆորմացիային ու տեխնոլոգիական նոր մակարդակ դուրս գալուն։