ԵՏՀ խորհուրդը մի շարք կարեւոր նորմատիվային ակտեր է ընդունել տեխնիկական կանոնակարգման ոլորտում, այդ թվում ԵՏՄ երեք նոր տեխնիկական կանոնակարգ՝ «Ձկների ու ձկնային ապրանքների անվտանգության մասին», «Ակտրակցիոնների անվտանգության մասին», «Էլոկտրոտեխնիկայի ու ռադիոէլեկտրոնիկայի արտադրանքներում վտանգավոր նյութերի կիրառման սահմանափակման մասին»։ Փաստաթղթերը ուղղված են նախեւառաջ Միության երկրների բնակչության կյանքի ու առողջության պաշտպանությանը։
«Ձկների ու ձկնային ապրանքների անվտանգության մասին» ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը Միության հիմնարար տեխնիկական կանոնակարգերից է սննդային ապրանքների անվտանգության ոլորտում։ Այն սահմանում է պարտադիր պահանջներ ԵՏՄ-ում թողարկվող ձկնային արտադրանքի, նաեւ դրա արտադրական գործընթացի, պահպանման, տեղափոխման, իրացման ու ուտիլիզացման, մակնշման ու փաթեթավորման նկատմամբ։
Միութենական տեխնիկական կանոկարգը թույլ կտա ապահովել սննդային ձկնային արտադրանքի միացյալ միութենական շուկայի աշխատանքը։
«Էլեկտրոտեխնիկայի ու ռադիոէլեկտրոնիկայի արտադրանքներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» ԵՏՄ տեխկանոնակարգը սահմանել է միասնական պահանջներ նման ապրանքների արտադրության մեջ կիրառվող վտանգավոր նյութերի թույլատրելի խտության նկատմամբ։ Փաստաթուղթը կոչված է պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը ու շրջակա միջավայրը։
ԵՏՄ-ում հիմա ձեւավորվել են նաեւ միասնական պահանջներ բոլոր ատրակցիոնների նկատմամբ, որոնք ապահովում են մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանությունը։ «Ատրակցիոնների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը տարածվելու է թե շարժական, թե ստացիոնար ատրակցիոնների վրա՝ դրանց գործածման ամբողջ ցիկլի ընթացքում։
ԵՏՀ Խորհրդի անդամները հասել են փոխհամաձայնության՝ Միության տեխնիկական կանոկարագերի մշակման, ընդունման, փոփոխության ու չեղարկման կարգի ու Միության տեխկանոնակարգերի պահանջների պահպանման համար անհրաժեշտ չափորոշիչների ցանկի մշակման կարգի նոր խմբագրությունների հարցում։
Հանձնաժողովի խորհուրդը՝ հաշվի առնելով ԵՏՄ երկրներում իրավական կիրարկման պրակտիկան, որոշել է փոփոխություններ անել «Փաթեթավորման անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգում։ Նախատեսված է բարձրացնել պահանջները սննդամթերքի, այդ թվում մանկական սննդի հետ հաղորդակցվող փաթեթավորման օրգանոլեպտիկ ցուցանիշների նկատմամբ։ Փաթեթի վրա նաեւ պետք է նշված լինի, թե ինչ նյութից է այն պատրաստված։
ԵՏՀ Խորհրդի անդամները փոփոխություններ են արել ԵՏՄ տեխկանոնակարգերի մշակման ծրագրում։ Այն համալրվել է «Պայթուցիկ նյութերի անվտանգության մասին» տեխկանոնակարգում արված փոփոխություններով։
Խորհուրդը ընդունել է նաեւ կարեւոր փաստաթուղթ սանիտարական միջոցառումների ոլորտում՝ Միասնական սանիտարակական -համաճարակաբանական ու հիգիենիկ պահանջների ու պրոցեդուրաների մշակման, հաստատման, փոփոխությունների ու կիրառման կարգը։ Այն նախատեսում է որոշակի փուլեր, ընթացակարգեր ու ժամկետներ՝ ապահովելով միասնական սանիտարական պահանջների մշակման ու կիրառման ոլորտում թափանցիկության ու իրավական որոշակիության անհրաժեշտ մակարդակը։



























