Աֆղանյան բանակի զինվորի համազգեստով անհայտ անձը Քաբուլում ՆԱՏՕ-ի ռազմակայանի տարածքի հարեւանությամբ սպանել է երկու ամերիկացի խորհրդականների՝ ռազմական ու քաղաքացիական ծառայողների, հայտնում է BBC–ն։

Եվս երեք ամերիկացի վիրավորում է ստացել՝ մեկ զինվորական ու երկու քաղծառայող։ Զինվորականները պատասխան կրակ են բացել ու սպանել հարձակվողին։

Աֆղանստանի ՊՆ տվյալներով, Քաբուլում ռազմակայանի վրա հարձակումը առավոտյան ժամը 11-ին է եղել։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ռազմական կոնտինգենտի կազմում մոտ 13 հազար մարդ կա։