Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր` հոկտեմբերի 20-ին, Բաթումիում լողացել է Սեւ ծովում: Նա շուրջ 3 կմ ջրատարածություն է անցել ակումբի նավակով:
Ինչպես հաղորդում է Trend-ը, ջրից դուրս գալով Սահակաշվիլին iPad-ի օգնությամբ համեմատել է ջրի ջերմաստիճանն ու օդի խոնավությունը համաշխարհային հայտնի հանգստավայրերի հետ:
Նա ասել է, որ շատերն են բողոքում, որ Բաթումիում բարձր է խոնավության աստիճանը, բայց պարզվում է, հայտնի համաշխարհային ծովափերում այդ աստիճանն ավելի բարձր է:
Սահակաշվիլիի խոսքով, այդ պահին Բաթումիում 29 աստիճան տաքություն է, իսկ օդի խոնավությունը` 45 տոկոս: Բոդրումում այդ ցուցանիշներն են + 22°C եւ 68 տոկոս, Յալթայում +18°C եւ 67 տոկոս, Նիցցայիում` ընդամենը +6°C եւ 53 տոկոս:
Վրաստանի նախագահը նշել է, որ ծովի ջուրը տաք է եւ հաճելի: «Դրանով է բացատրվում, թե ինչու են օկուպանտներն այդպես նախանձով նայում մեր հողերին եւ ցանկանում տիրանալ նրանց: Վրաստանում մայիսի վերջից մինչեւ նոյեմբերի 11-ը, համարյա 6 ամիս կուրորտային սեզոն է»,- ընդգծել է նա:






























