ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Վանաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Ճամբարակ - Բերդ հատվածում եւ Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























