Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բեռնատարը բախվել է ուղեւորատար ավտոբուսին:

ԱՊԱ-ի տեղեկություններով՝ մեծ արագությամբ ընթացող բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը՝ բախվելով Mercedes մակնիշի մարդատար մեքենայի, այնուհետեւ մխրճվելով ուղեւորատար ավտոբուսի մեջ, որն հարվածի ուժից կողաշրջվել է:

Պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ շտապ օգնության բրիգադներ: Չհաստատված տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով ուղեւորներից մի քանիսը վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Փաստով հետաքննություն է կատարվում: