Կառավարության ծրագիրն իր խնդիրներով, նպատակադրումներով, ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում լրագրղներին հայտնել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մենք իսկապես ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա՝ երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակական փոփոխություն իրականացնելու վճռականություն»,-ասել է նա:
Նշենք, որ ՀՅԴ-ականները դեռեւս հոկտեմբերի 17-ին հանդիպել են վարչապետ կարեն Կարապետյանի հետ եւ մանրամասն քննարկել կառավարության ծրագիրը:
Աղվան վարդանյանը նշեց, որ իրենք շուրջ 10 օր աշխատում են կառավարության ծրագրի վրա, քննարկումներ են լինում, իրենք կառավարությանն են ներկայացնում իրենց մոտեցումները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ այս ծրագրի կարեւորագույն ուղերձն այն է, որ այն համարձակ ու շիտակ ախտորոշում է երկրում ստեղծված վիճակը. «Երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են ձևակերպվելիք խնդիրները հնարավորինս ճշգրիտ: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է եւ իրավիճակին լրիվ համարժեք»:




























