Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի  պաշտոնանկությունից հետո  կադրային փոփոխություններ են սկսկվել նաեւ մարզի ոստիկանության համակարգում:  NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնանկ է արվել Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը:

Նշենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Վախթանգ Ավագյանը: Կապանի նոր ոստիկանապետ է նշանակվել  գնդապետ Արթուր Շմավոնյանը: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանը: Այս պաշտնում նշանակվել է գնդապետ Կարեն Թադեւոսյանը: