«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը նվազագույնի կհասցնի Արեւմուտքից ներդրումները:
«Մեդիա կենտրոն»-ում հանդիպման ժամանակ քաղաքագետը հայտարարեց, որ այդ պատճառով էլ փորձում են ռուսաստանցի հայերի ներդրումներ ներգրավել: Բայց այս դեպքում նույնպես Պապյանը հիշեցրել է, որ հարյուրավոր միլիոնների ներդրումների մասին խոստումներն այնպես էլ չեն կատարվել:
«Տնտեսական խնդիրները կապված են քաղաքականի հետ: Լուծվեն առաջին խնդիրները, կլուծվեն նաեւ երկրորդները»,- կարծում է Պապյանը:




























