Եթե նոր կառավարությունը պատրաստ է աշխատելու լուրջ փոփոխությունների ուղղությամբ, ապա այն լայն աջակցություն կստանա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է «Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ելույթ ունենալով կառավարության ծրագրի քննարկմանը:
Նրա խոսքով, իսկ եթե կառավարությունը չաշխատի, կարժանանա նախորդների ճակատագրին: «Նոր կառավարությունը կազմավորվեց, եւ Կարեն Կարապետյանը վարչապետ դարձավ երկրի համար չափազանց ծանր փուլում: Խնդիրները կարելի է բաժանել երեք մասի՝ մակրոմակարդակ, միկրոմակարդակ, նոր բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմանն առնչվող խնդիրներ: Ըստ պատգամավորի երկրի մակրոտնտեսական ցուցանիշները մտահոգություն են առաջացնում: «ՀՆԱ փոփոխության դինամիկան եւ կառուցվածքը, աղքատության մակարդակը, միգրացիայի տեմպերը, նորդրումների կրճատումը, կապիտալի արտահոսքը եւ բիզնես միջավայրն անմիջականորեն սպառնում են մեր երկրի պաշտպանունակությանը եւ անվտանգությանը»,- ընդգծեց Վարդանյանը:
Անդրադառնալով միկրոտնտեսական խնդիրներին՝ Վարդանյանը նշեց, որ միջին եւ փոքր բիզնեսի հանագործակցությունը կնշանակեր, այսպես կոչված, ստուգող մարմինների կրճատում: «Մենք ստեղծագործող մարդկանց աշխատանքին չպետք է խանգարենք: Այս հարցոմ կարեւոր է բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը: Հարկավոր է անցյալում թողնել արտոնությունների եւ «տանիքների» ժամանակները»,- ընդգծել է պատգամավորը:
Բարոյահոգեբանական նոր մթնոլորտի վերաբերյալ Վարդաննկանն ասաց, որ կամք եւ վճռականություն է անհրաժեշտ, որպեսզի տնտեսության մեջ «սանիտարական ախտահանում» կատարվի եւ բիզնես դաշտը կարողանա լիարժեք շնչել:




























