67-ամյա ամերիկյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հաջողացրել է կրքոտ համբույր ստանալ 46-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիից, ով բազմիցս ճանաչվել է երկրագնդի ամենասեքսուալ կին:
Ջովանո Վերոնեզիի «Սիրո ղեկավարություն-3» ֆիլմում Դե Նիրոն խաղում է բաժանված ամերիկյան ուսուցչի դերը, այն դեպքում երբ Բելուչին թարգմանչուհւ կերպարի մեջ է:
Նյու Յորքում ծնված եւ իտալա-իռլանդական արմատներ ունեցող Դե Նիրոյի համար սա լինելու առաջին ոչ ամերիկյան ֆիլմը` 1976-ից ի վեր: 1976-ին նա խաղացել էր Բերնարդո Բերտոլուչիի ֆիլմում:
Բելուչին, ով վերջերս է մայր դարձել, երջանիկ է իր ամուսնու` ֆրանսիացի դերասան եւ սեքս-խորհրդանիշ Վինսեն Կասելի հետ: Դե Նիրոն երկար ժամանակ է, որ ամուսնացած է Գրեյս Հայթաուերի հետ, հաղորդում է MIGnews.com-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Իտալիայի մայրաքաղաքում լրագրողներին է ներկայացվել «Սիրո դասագիրք-3» ռոմանտիկ կատակերգության դերասանական կազմը:





























