ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան - Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը`  30-50մ:

Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի եւ Սեւանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում եւ Վարդենյաց լեռնանցքում մառախուղը համեմատաբար թույլ է:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: