Ռուսական մամուլում շրջանառվում են «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի շուրջ պատմության նոր զարգացումներ:
Ռուսաստանից փախած եւ Հայաստանում հատկապես խոշոր չափի մաքսատուրքերից խուսափելու մեջ մեղադրվող «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյայի կինը նախօրեին Պետերբուրգում նշում էր իր ծննդյան օրը: Յուլյա Ավագյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել:
Դրանցից մեկում երեւում է, որ նրա փորը կլորացել է, փոխանցում է Life.ru-ն:
«Աշխարհի թագուհի 2014» կոչումին արժանացած Յուլյա Իոնինան եւ Բորիս Ավագյանը պետք է ամուսնանային սեպտեմբերի 12-ին Պետերբուրգում: Սակայն նախկին պաշտոնյան չէր ներկայացել ՔԿԱԳ: Մաքսանենգության գործի ֆիգուրանտը տնային կալանքից փախել էր սեպտեմբերի 9-ին: ՌԴ քրեկատարողական դաշնային ծառայությունից հայտնել են, որ նա թաքնվում է Հայաստանում:
Երեք շաբաթ առաջ Յուլյան Instagram-ում ամուսնական մատանիների լուսանկարներն էր հրապարակել եւ հայտնել հարսանիքի մասին:




























