Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, սպասվում են տեղումներ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերից սպասվում է անձրեւ։

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, իսկ վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +3+8,

Կոտայքում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +3+8,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +3+8,

Լոռիում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+6,

Տավուշում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +4+9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +3+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +8+12,

Արարատում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +12+14,

Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +12+14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +3+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +12+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +9+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+2 ցերեկը` +3+6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +5+9: