«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ հարակից օրինագծերում փոփոխությունների նախագիծն այսօր՝ հոկտեմբերի 24–ին Ազգային ժողովում ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Նախագծին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, իսկ ձեռնպահ՝ 2:

Նշենք, որ ըստ նախագծի՝ հասարակական կազմակերպությունները հնարավորություն կստանան զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ: Ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ հասարակական կազմակերպություններին այսուհետ կարող են անդամագրվել եւ իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք: