Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացիների սպանության վայրում 7 փամփուշտ, կոտրված դանակ, բալակլավա-դիմակ են գտել: Այս մասին հաղորդում է REN TV-ն:

Հեռուստաալիքի լրագրողների աղբյուրի տեղեկացմամբ՝ տղամարդիկ Մոսկվա էին եկել արտագնա աշխատանքի: Որոշ ժամանակ նրանք կապ չեն հաստատել հարազատների հետ, որոնք էլ ահազանգել են:

Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» եւ «Ապօրինի զենք ձեռք բերելը, փոխանցելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» հոդվածներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը պարզվել է. 43-ամյա Էդուարդ Նշանյան եւ 46-ամյա Արմեն Իսրայելյան: Երկուսն էլ Երեւանից էին: