ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Հանրապետության մյուս շրջաններում տեղում է անձրեւ, ավտոճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: